![]()
Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Արարատի մարզ:
Այստեղ նա ծանոթանում է Կառավարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ընթացքին:
Վարչապետն այցելել է նաև Ալագյազ համայնք, որտեղ շահագործման է հանձնվել նոր մանկապարտեզի շենքը: Վարչապետին հայտնել են, որ հարակից 11 գյուղական համայնքներում չկա մանկապարտեզ, ու եթե հնարավոր լինի լուծել տրանսպորտի ու տեղափոխման հարցը, երեխաները կարող են այցելել նաև կից համայնքներից:
Վարչապետը նշել է, որ եթե համայնքը վստահություն կհայտնի ֆինանսավորել տրանսպորտի հետագա պահպանման, վառելիքի ու մյուս ծախսերը, Կառավարությունը, իհարկե, «մի բան կմտածի», լուծում կգտնվի: Ըստ Փաշինյանի՝ 2-3 միկրոավտոբուս է պետք, համայնքի պատասխանատուները նշել են՝ 2-ը լիովին բավարար է:
Ըստ վարչապետի՝ մանկապարտեզի շենքի նախագիծը չափազանց լավն է, ու եզդիաբնակ համայնքների երեխաների համար հիանալի տարբերակ կլինի հաճախումների ապահովումը:
![]()