Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Ներքին Չարբախ-Դարակերտ ավտոճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Տ-2-3, Ներքին Չարբախ-Դարակերտ-Հ-13 (Դաշտավան) տեղական նշանակության ավտոճանապարհի 2.2կմ հատվածը։

Ճանապարհին այս պահին կատարվում են ջրահեռացման վաքերի տեղադրման, ջրթող կամրջակի նորոգման աշխատանքներ։

Կհիմնանորոգվի 7-7.5մ լայնություն ունեցող երթևեկելի մասը։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն մայթեր, կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։ Կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ