Քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը․ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին՝ կարևորելով համագործակցության զարգացումը՝ հիմնված տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա։

Զրուցակիցները վերահաստատել են շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդման հանձնառությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ