![]()
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքյան էջում գրել է․
Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի» Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։
Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։
2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)։
![]()
![]()