Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 մլն 665 հզր դրամ. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է։ Այս մասին հայտնում է Դատախազությունը։

«Արարատի մարզի դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և ֆիզիկական անձի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցած՝ 1672 քմ մակերեսով հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Դատարանը 2026 թվականի ապրիլի 10-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության հայցը:

Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերած ֆիզիկական անձից հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար 800 դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ