![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ ուժեղներն այնքանով են ուժեղ, որ իրենց բոլոր ապօրինությունները կանանց միջոցով են փորձում անել: «Ռոբերտ Քոչարյանի որդին սեռական հայհոյանք էր տալիս ու թաքնվում իրենց խմբակցության կանանց հետևում։ Հիմա այս նույն տղամարդկանցով փորձում են լինել երկրի ղեկավար ու կանանց են ուղղում դեպի գործողություն։ Ես խնդրում եմ՝ հարգելի տղամարդիկ, ինքներդ արեք ու որևէ կնոջ մի դրդեք որևէ բան անել։ Ինքներդ ռիսկը հաշվի առեք ու գնացեք այդ քայլին»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին բացահայտումներին։
Հակոբյանը նշում է՝ արհեստական բանականությամբ գեներացված ուղերձները մարդկանց համար չեն լինելու այնքան գայթակղիչ, որ գնան ու Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին ձայն տան: «Ես շատ կուզենայի, որ գումարն անգամ մինիմալ դեր էլ չխաղար, որովհետև եթե գումարի ֆակտորը հանում ենք՝ իրենց ընտրողը միայն տնեցիք են»,- նշեց նա։
Ըստ պատգամավորի՝ ցանկալի կլիներ, որ հաջորդ խորհրդարանում առողջ ուժեր ներկա լինեն: «Մենք հոգնել ենք նաև մեզ ընդդիմություն լինելուց։ 5 տարին ցույց է տվել, որ մենք մեզ ընդդիմություն ենք դառնում։ Ընդդիմությունը խորհրդարանական երկրում շատ կարևոր դերակատարություն ունի։ Գնում ենք գործուղումների, կան նախադասություններ ու մտքեր, որոնք ընդդիմության ասելունն են։ Դրսում մենք այդ աջակցությունը չունենք»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
![]()