Սամվել Կարապետյանը Պուտինի ստրուկն ա. վիճակը վատ ա, գործը ձախողի՝ տերը հաշիվ ա պահանջելու. տեսանյութ

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը կարծում է, որ Ռուսաստանը ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այլ կործանման, քանի որ մշտապես փորձել է ստրկացնել:

Ըստ նրա՝ յան ազգանունով բազմաթիվ մարդիկ ծառայում են ՌԴ-ի շահերին և ուզում են վերացնել ՀՀ-ի անկախությունը:

«Սրանք հայի ազգանունով թշնամի են, ուզում են մեր պետությունը կործանել, բոլորին պետք է դատել: Փաշինյանը մնաց՝ սրանք կործանված են. Քոչարյանը, Ծառուկյանը ու Կարապետյանը ոչնչից դարձել են ամեն ինչ»:

Միաժամանակ նա նկատում է. «Էս մարդիկ բութ են, վախկոտ են, ոչ թե ուժեղ, դեգրադացված ու փչացած են, ժողովրդի տրամադրությունները չեն զգում: Հելել են մեյդան, իշխանություն են ուզում. ձեր տեղը քրեակատարողական հիմնարկն է: Սամվել Կարապետյանը Պուտինի ստրուկն ա, վիճակը վատ ա, գործը ձախողի՝ տերը հաշիվ ա պահանջելու: Փաշինյանը հենց նենց չի ասում, որ Սամվել Կարապետյանը բոմժ ա դառնալու. ոսկուց դղյակը ձեռից վերցնելու են: Ախմախ Սերժին հարցնում էին՝ ինչքան ձեն կհավաքես, դոզի տակ ասում էր՝ ինչքան ուզեմ խփեմ, հիմա սրանցն ա: Կարապետյանը եկեղեցուն փող ա տալիս, Քրիստոսի նկարի փոխարեն իրա նկարն են կախում, մտածում ա՝ աստված ա»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ