Կլոունադան պետք է ավարտվի. քաղաքացիները մերժել և գրողի ծոցն են ուղարկել իրենց. Լուսինե Բադալյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պահպանումը կախված է երկու երկրներից:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե նախորդ ընտրություններում իշխող ուժը Ղարաբաղի վերաբերյալ խոստումներ տվեց, սակայն չկատարեց, պատգամավորը նկատում է. «Եթե Ղարաբաղում չլինեին դավադրություն և պալատական հեղաշրջում, այնտեղ էլ խաղաղություն կհաստատեինք»:

Ըստ նրա՝ մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ընդդիմության՝ Ղարաբաղը հետ բերելու խոստումների հետևում պատերազմն է. «Ընդդիմությունը չունի հստակ ծրագիր, ամեն բան լղոզված է: Այս կլոունադան պետք է ավարտվի»:

Իշխող ուժի անդամի խոսքով՝ իրենց հաջողվել է անել այն, ինչ նախկին իշխանությունները չեն կարողացել. «Ինչ արել ենք մենք, 3 տասնամյակ «լուրջ» պաշտոնյա ձյաձաներին չէր հաջողվել: Մենք կարողացել ենք Հայաստանը դուրս բերել կայսերական լծից, հանել ճահճից, ընտրություններին պետք է որոշենք՝ ուր ենք գնում»:

Լուսինե Բադալյանը շեշտում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժել է իրենց (-խմբ. նախկին իշխանության ներկայացուցիչներին, որոնք այսօր ընդդիմություն են) և ուղարկել գրողի ծոցը: Ողորմություն են տալիս մարդկանց, որ ընտրության օրը փոքրիկ թռչնակ դնեն, հետո չեն էլ հիշելու»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ