Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտի․ կմաքրվի գետը, ջրվեժները կբարեկարգվեն, կամրջակ կկառուցվի

Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում, կստեղծվի հանգստի բազմագործառութային գոտի: Երևանի ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին. ծրագիրն իրագործելու համար պետական բյուջեից 172,608.2 հազ. դրամ կհատկացվի:

Կկառուցվեն հանգստի գոտիներ, մարզական և այլ միջոցառումների հարթակներ, հարմարավետ զբոսայգի, բացօթյա կինոդիտման վայր, նաև սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում, տարածքը կկանաչապատվի, կլինեն ճարտարապետական ու տեղանքի ինքնատիպ լուծումներ, կբարելավվեն տրանսպորտային և հետիոտնային ուղիները:

Նախատեսվում է նաև մաքրել գետը, բարեկարգել դրա վրայի երկու ջրվեժներ և կառուցել դիմացի ափ տանող կամրջակ։ Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի բնապահպանական վերականգնմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ