Սիմոնյանն ու Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեւին Հեմիլթոնի հետ:

ԱԺ նախագահը շնորհավորել է Քեւին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթեւակոխեն:

photo (33).jpg (282 KB)

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ