![]()
Հանրապետության տարածքում ապրիլի 21-ի և 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվսծներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6 աստիճանով, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 16-19 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()