Դшնшկահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Երևանում, ապրիլի 20–ի երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցում թիվ 8 երթուղին սպասարկող «Ժոնգտոնգ» մակնիշի ավտոբուսի վարորդին դանակահարել են։

Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարված քաղաքացու ինքնությունը, ով ըստ նախնական տեղեկությունների տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ թիվ 8 երթուղին սպասարկում է Դավիթաշեն 4–րդ թաղամասից մինչև Նոր Նորքի 9–րդ զանգված։

Թե ինչն է եղել պատճառը և ով է դանակահարել ավտոբուսի վարորդին, այս պահին պարզվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ