Վեդիում ոչ մի դպրոցի գույք չի վնասվել․ որտեղ են կոտրել ՀՀ զինանշանը․ Գարիկ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

Վեդիում ոչ մի դպրոցի գույք չի վնասվել։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով տարածվող տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են երեխաները ջարդուփշուր անում ՀՀ զինանշանը։

«Տվյալ տարածքը, ուր մուտք են գործել անչափահասները, նախկինում եղել է «Եվրոպական քոլեջի» Վեդու մասնաճյուղը, իսկ մյուս մասնաշենքում գործել է «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակը։

2025թ. Կառավարության որոշմամբ այդ գույքը նվիրաբերվել է Վեդի համայնքին՝ «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ի գործունեությունը տվյալ տարածքում կազմակերպելու համար։

Վերոնշյալ գույքի մասով այս պահին առկա է դատական վեճ, որի մանրամասները վաղը իմ պաշտոնական էջով կներկայացնեմ»,- գրել է Սարգսյանն ու փաստաթուղթ հրապարակել։

Ավելի վաղ ՆԳՆ-ն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 28-ին՝ Վեդիի մանկապարտեզներից մեկում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ