![]()
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի 5-րդ չեմպիոնության համար:
Եվրոպայի քառակի չեմպիոնը կիսաեզրափակչում մրցել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրին Գուտուի հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել:
Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով հաղթել էր շվեդ Կառլ Էդվին Հուգո Բաֆին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 10:0 հաշվով ջախջախել էր ուկրաինացի Իրֆան Միրզոևին:
![]()