![]()
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում լարված իրավիճակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները որևէ առնչություն չունեն իրականության հետ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քրեակատարողական ծառայությունից՝ մանրամասնելով․
«Ապրիլի 20-ին դատապարտյալ Գ.Պ.-ն կատարել է ինքնավնասում, որից հետո նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն քաղաքացիական բուժհաստատությունում։
Ինչ վերաբերում է այլ ազատազրկված անձանց կողմից, հաջակցություն Գ.Պ.-ին, հացադուլ հայտարարելու մասին տարածվող տեղեկություններին, հայտնում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Ներկայում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվում է ընդհանուր առմամբ 5 անձ, ներառյալ վերոնշյալ դատապարտյալը։ 4 ազատազրկված անձինք հացադուլ են հայտարարել այլ պատճառներով և տարբեր ժամանակահատվածներում։
Հիմնարկում որևէ լարված իրավիճակ առկա չէ, ազատազրկված անձանց կողմից հացադուլ հայտարարելու հետ կապված որևէ սպառնալիք չի արձանագրվել, և հիմնարկի բնականոն գործունեությունը շարունակվում է անխափան»,- ասացին ՔԿԾ-ից՝ հորդորելով զերծ մնալ իրականությունը խեղաթյուրող տեղեկությունների տարածումից։
![]()