Մենք՝ բոլորս, այո՛, Կառավարություն ենք. Գալյանը՝ վարչապետի հայտարարության մասին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Կառավարությունը ես եմ» հայտարարությանը:

«Մենք՝ Կառավարության անդամներս, Կառավարության անդամներ ենք, իսկ վարչապետը վարչապետն է և ղեկավարում է կառավարությունը: Սահմանադրական կարգավիճակը կառավարության անդամների և ղեկավարի, ըստ էության հստակ է, այդ առումով մանիպուլյացիաներ մի՛ արեք»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հստակ ասել է՝ «կառավարությունը ես եմ»՝ դիտարկմանն ի պատասխան, Գալյանն ասել է.

«Ես էլ եմ կառավարությունն ինչ-որ առումով, մետաֆորիզմ կա այդտեղ, որովհետև ես կառավարության անդամ եմ, կառավարության անդամ են նաև այլ նախարարներ և հավաքական առումով մենք բոլորս, այո՛, կառավարություն ենք»:

Գալյանը նշել է, որ վարչապետը ուղիղ խոսք չէ, որ ասել է:

«Ես կառավարության անդամ եմ, մենք ունենք քաղաքական թիմ, որ եկել է իշխանության, մեր խոսքը միտքը և գործը մեկ պետք է լինի և վարչապետի ասածը հենց դրա մասին է»,- ասել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ