Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չեռնոգորիայի նախագահի հետ

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն:

Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք առաջնորդների գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ