![]()
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ դաշնակների կազմակերպած «մեծ» հանրահավաքը։ Ու չնայած ներդրած բոլոր ջանքերին կարողացել էին հավաքել ընդամենը 4000 մարդ, չնայած որ հավաքվածների մեծ մասն էլ ղարաբաղցի էին։
Մեզ հասած տեղեկություններով հանրահավաքից հետո դաշնակցականները հավաքվել են հանրահավաքի արդյունքները քննարկելու։ Դաշնակների մեծ մասը դժգոհել է, որ չի հաջողվել շատ մարդ հավաքել։ Մեղադրանքներ են հնչել Իշխան Սաղաթելյանի հասցեին, որ խոստանում էր մեծ հանրահավաք, բայց ընդամենը 4000 մարդ կարողացավ հավաքել։
Նաև տեսակետ է հնչել, որ այս կերպ շարունակվելու դեպքում Իշխանին կհեռացնեն ՀՅԴ Գերագույն մարմնից։
![]()