Տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես. ակտիվացումը ժամանակ է պահանջում

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորել է անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես:

«Սա կարևոր է, քանի որ լիցքավորման ակտիվացման համար որոշակի ժամանակ է պահանջվում:

Քարտերը նախապես հնարավոր է լիցքավորել՝

Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
transport.yerevan.am կայքի միջոցով
Telcell տերմինալների միջոցով
Telcell սպասարկման կետերում
Մետրոյի կայարաններում գանձապահների օգնությամբ»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ