![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՅԴ-ի հրավիրած «Վերադարձ» խորագրով միասնության հանրահավաքին, լուսանկար հրապարակել և գրել.
«Գործի բերումով «հուժկու հանրահավաքի» հարակից տարածքում էի, մի տիկին, ճանաչելով ինձ, թե բա` «ուրացողնե՜ր, տեսնու՞մ եք` մարդիկ չեն ուրացել Արցախը»։
Եվ քանի որ տիկինը հեռացավ`չհասցրեցի ասեի, որ մենք ամեն ինչ արել ու անելու ենք, որ իրենք խաղաղ ու անվտանգ երկնքի տակ, ինքնիշխան ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնում փրկեն Արցախը»։
![]()