Հարց ունեմ ղարաբաղյան կլանին՝ ինչո՞ւ ձեր իրավունքները բռնաբարած ռուսների հասցեին որևէ բան չեք ասում. Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մի քանի հարց է ուղղել իր ձևակերպմամբ Ղարաբաղյան կլանին:

«Ես մի սկզբունքային հարց ունեմ ղարաբաղյան կլանին.

ինչո՞ւ գոնե մի պարտիզանական ջոկատ չկազմեցիք ու չմնացիք ձեր իրավունքների համար կռվելու Արցախում:

Հիմա ասածներդ ի՞նչ է:

Ինչո՞ւ էիք Ստեփանակերտում գեներալների թաղամաս ստեղծում և ովքեր էին բնակիչները:

Ինչո՞ւ ձեր իրավունքները բռնաբարած ռուսների հասցեին որևէ բան չեք ասում, ռուսները ձեր ի՞նչն են, ինչո՞ւ եք լռում:

Հ.Գ. Եվ վերջինը. ի վերջո, երբ եք ՀՀ քաղաքացուն մի օր լիասիրտ շնորհակալություն ասելու: Հերիք չէ՞ մուննաթ գաք աջ ու ձախ, որի իրավունքը չունենք։ Հարցը բարձրացնելուց լավ հաշվել էիք հետևանքները և հայ ժողովրդին հարցրե՞լ էիք»,- գրել է Շիրինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ