Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին փակել Ղարաբաղյան հակամարտության էջը . Հարություն Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը գրել է՝

Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին փակել Ղարաբաղյան հակամարտության էջը .
Որովհետեւ հասկացել է, որ այն վերաբացելու դեպքում կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը . որքան էլ որ ցավալի լինի ու ցավալի հնչի , դա է այսօրվա իրողությունը .
Որովհետեւ հասկացել է, որ կորուստները հազարապատիկ ավել էին , քան մեր համազգային ակնկալիքների արդարացումները , ու հատկապես մարդկային կորուստներ մենք մեզ թույլ տալ այլեւս չենք կարող ու հա` չենք էլ ուզում ,
Որովհետեւ հասկացել է, որ նախկին կայսրությունները (Ռուսաստանի գլխավորությամբ եւ Թուրքիայի օժանդակությամբ ) այս հակամարտության մեջ մեր համազգային էմոցիաների, մեր եւ Ադրբեջանի կոնֆլիկտների ու պատերազմների հաշվին առեւտուր են արել , լուծել են իրենց ընդհանուր գեոպոլիտիկ հարցերը , բավարարել են իրենց պետական շահերը , ու թե Ադրբեջանին գոնե մի բան տվել են , մեզնից միայն քերել են , ավելի ճիշտ ` քերթել … ու միակ բանը ,որը մեզ մնացել էր Հայաստանի Հանրապետության գերբն ու դրոշն էր , որը ռուսներին զիջելը կնշանակեր իրապես գետնով տալ մեր նահատակների զոհողությունը, իրապես գետնով տալ հայ ժողովրդի հավաքական տառապանքը , զրկանքները , կորուստները …
Անգամ Վազգենը , որին այդքան մեջբերում են կեղծ ազգայնականները , ասում էր `<<Մեղրին Ղարաբաղից կարեւոր է>>, որովհետեւ պետության ղեկին լինելով, հեռատես ու հոտառություն ունեցող գործիչ լինելով հասկացել էր , որ նման երկընտրանք ի վերջո լինելու էր,
Անգամ Նժդեհը, որին այդքան օրինակ են բերում ֆալշ հայրենասերները, ասում էր , որ Զանգեզուրը պահելու միակ ձեւը ռուսներին մեջքով շրջվելն ու մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնելն է,
Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հիմա իր համակիրներով դավադրապաշտական տեսություններ է հյուսում , ասեց ` << տղա եք , պահեք Ղարաբաղը >>, ու հայտնի հրաժարականը գրեց , որովհետեւ գիտեր , որ բանալին ոչ մեր ձեռքում էր ,ոչ էլ անգամ Բաքվի , այլ Մոսկվայի ու ցանկացած պահի , Մոսկվան կարող է Ղարաբաղի <<բանալիները>> հանձնել Բաքվին .
Անգամ Սերժ Սարգսյանն էր հորջորջում,որ <<Աղդամը իր հայրենիքը չէ >> .
Քանի՞ կիլոմետր էր հեռու Աղդամը Շուշիից , ու եթե հայրենիքդ չէր , ինչո՞ւ էին Հայաստանի Հանրապետության մատղաշ զինվորները Աղդամը պահում , Աղդամում զոհվում ,
Անգամ Ռոբերտ Քոչարյանն էր ձայներ արձակում առ այն , թե Ղարաբաղը առանձին սուբյեկտ է , Հայաստանի Հանրապետությունը ` առանձին, ու դրանք միասին պատկերացնելը , դրանց շուրջ միասնական քաղաքականություն վարելը <<կոպիտ սխալ է>> . հիմա մինչեւ քոք մաշում են թեզը , թե սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում անելու դրույթը պիտի պահպանվի .
Բա որ էդ մտքին եք, բա ձեր հաղթանդամ ու թիկնեղ վոժդը ինչո՞ւ էր իր ղեկավարած տարիներին ՄԻԱՑՅԱԼ Հայաստան -Արցախ կոնցեպտին դեմ ընկնում ,
Բա որ չարժի ամերիկացիների հետ պայմանավորվել , Թուրքիայի հետ սահմանները բացել , Ադրբեջանի հետ խաղաղության գնալ , բա ո՞րն է ձեր առաջարկ -այլընտրանքը ` Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մաս համարող Վլադիմիր Վլադիմիրովիչին Հայաստանի բանալիները վերջնականապես հանձնելը ու Բաշկորտոստան դառնալը , թե՞ 90 միլիոնանոց թուրքերի կրակոտ երախը եւս մի քանի հազար հայ տղա ուղարկելը , վերջում էլ `հալալ -հայկական կապիտուլացիա ստանալը …
Մարդակերներ եք , ի՞նչ է …
Էս պետության գլուխն ե՞ք ծարավել ինչ է,
Ձեր փառապանծ լիդերներից ու իրենց շրջապատից քանի՞ հոգի են զոհվել էս բոլոր տարիներին ,
Մի օրինակ կբերե՞ք …
Դրա համար էլ ասում եմ , որ ՀՀ քաղաքացին արդեն ամեն ինչ հասկացել էր, ու իրեն աղոթած ուլերի հոտի տեղ դնել այլեւս թույլ չի տալու ու խնդիրը ամենեւին այն չէ , թե ով Արցախը որքան է սիրում ու համարում Հայաստանի մաս , այլ այն , թե որքանով ենք մենք այսօր միասնաբար որոշել պահելու Հայաստանի Հանրապետության փխրուն անկախությունը ։
Ես համոզված ԱՆԿԱԽԱԿԱՆ լինելով վստահ եմ , որ Ղարաբաղյան հակամարտության էջը չփակելով մենք վտանգելու ենք Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը որպես պետություն , ուստի դեմ եմ…
Սա իմ քաղաքական ,քաղաքացիական , մասնագիտական ու նաեւ մարդկային -բարոյական դիրքորոշումն է ու ով ինձ այս դիրքորոշումը արտահայտելու համար համարում է թուրք կամ դավաճան , ոչ միայն թուրք է ու դավաճան , այլ նաեւ ճոռոմաբերան ,անուղեղ իդիոտ, ով իր տհասությամբ կամ թարախությամբ , գիտակցաբար թե անգիտակցաբար խաղում է սեփական բռաչափ մնացած հայրենիքի ու նրա կիսադժբախտ որդիների ճակատագրի հետ ,ընդամենը ` հույան-բույանով …
Ու հարցը Փաշինյան Նիկոլը չէ , այլ ճշմարտությունը…
Ճշմարտություն է եւ այն , որ Փաշինյան Նիկոլից ավելի համարձակ եւ ոչ մի ղեկավար չի ասել , թե Արցախը Հայաստան է, ու այն , որ Փաշինյան Նիկոլը զորք է հանել ու կռվել անգամ ձեր հայրենիքը չհամարվող Աղդամի համար ու նոր եկել այն համոզմանը , որին հիմա է…
Գլխակեր կաշեփողների անիմաստ , բայց վտանգավոր ապստամբությունը …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ