Շուշիի տակից փախած նախկին գեներալը գնացել ու Ծիծեռնակաբերդում Արցախի համար ինչ-որ ակցիա է արել. Իոաննիսյան

Շուշիի տակից 2020 թվականի նոյեմբերին ամբողջ ջոկատով (առանց մարտի մեջ մտնելու, առանց զոհ կամ վիրավոր տալու) փախած նախկին գեներալը գնացել ու Ծիծեռնակաբերդում Արցախի համար ինչ-որ ակցիա է արել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Մարդ ա, որի դեզերտիրության համար դատվելուց փրկել է Քրեական օրենսգրքի այդ հոդվածի սուբյեկտային կազմի մեջ չլինելը։ Այդ քրգործի նյութերը պետք է հրապարակել, որ հանրությունը տեսնի։

Միակ բանը, ինչն իր մոտ ստացվեց, պատիվ ունենալու գաղափարը ու արտահայտությունը պղծելն էր»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ