![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:43-ին, Երևանի Ամիրյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով վնասվել են տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 58 համարը սպասարկող ավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը:
«58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտիում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել»,- գրել է նա։
![]()