![]()
«Ուրախ էի ուղեկցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Չինաստան կատարած այցի ընթացքում, որտեղ, ի դեպ, մենք կարևոր հանգրվան արձանագրեցինք՝ ռազմավարական գործընկերության հաստատմամբ»:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ակնկալում ենք մեր համագործակցության հետագա զարգացումը՝ ի շահ մեր երկրների փոխգործակցության՝ որպես նոր գլուխ հաղորդակցության և ավելի լայն հնարավորությունների»,-նշել է նախարարը:
![]()