«Ում տակ կպառկի» Կտրիճ Ներսիսյանը ընտրություններին. Սերժին ու Քոչին մնում է Երևանում տկլոր քայլեն. տեսանյութ

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ եթե կան մարդիկ, որոնք ԼՂ վերադարձի մասին են խոսում, ապա թող բարի լինեն ճանապարհ մատնանշեն: Ըստ նրա՝ դրա համար կա ընդամենը մեկ ճանապարհ՝ պատերազմ:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով սեպտեմբերի 2-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքը, որը, ըստ նրանց, ԼՂ-ի համար է:

«Պատրա՞ստ է Դաշնակցությունը: Գուցե ՀՀ քաղաքացիների կյանքի հաշվին պատրաստ է նման արկածախնդրության գնալ: ԼՂ-ի հարցը շահարկման առարկա դարձնողը մի նպատակ է հետապնդում՝ ՀՀ քաղաքացիներին մատաղացու գառ դարձնել տարածաշրջանի երկրների տակ»,- շեշտում է նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը կարծես այնքան էլ հաշտ չէ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված հռչակագրի հետ, քաղաքագետն ասում է՝ ընդդիմությունը հաշտ է Նոյեմբերի 9-ի հետ. «Մարդու ուղեղում չի տեղավորում՝ ինչպես կարելի է կողմ լինել չգործած 8 կետերի հետ»:

Ըստ իշխանության ընդդիմախոսների՝ փակ սահմաններով ավելի ապահով է, քան բաց սահմաններով, Մկրտչյանը նկատում է՝ եթե Թուրքիայի հետ բաց սահմանը ՀՀ-ի տապանաքարն ու վերջն է, այդ դեպքում Թուրքիան ինչո՞ւ չի բացում այն:

«Առնվազն 1 միլիոնից ավելի մարդ շարմազանովների կառավարման տարիներին փակ սահմանների պայմաններում թքել է էս հող ու ջրի վրա ու գնացել, հիմա սպիտակ գենոցիդն ո՞վ է իրագործել: Իրենք չէի՞ն, որ Թուրքիայի հետ բանակցում էին: Ծիծեռնակաբերդի լույսերն էին անջատել ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, հիմա էլ վայրահաչում են, թե Ծիծեռնակաբերդը քանդում են»,- ասում է նա:

Մկրտչյանը համոզված է՝ որքան Հայաստանին է պետք խաղաղություն, մի քանի անգամ ավելի՝ Ադրբեջանին և Թուրքիային, նույնն էլ կոմունիկացիաների բացման դեպքում է. «Իշխանությանը հաջողվում է կյանքի կոչել բալանսավորման քաղաքականությունը, ինչը ողջունելի է»:

Կրկին անդրադառնալով ընդդիմությանը՝ վերջինս կարծիք է հայտնում, որ նրանց ուզածը մեկն է՝ գռփել-չռփել, ասպատակել Հայաստանի Հանրապետությունը:

«Ժողովուրդը խաբվել է 2020 թվականին. հետպատերազմական հույզերի տակ կքած՝ Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակին բերել դարձրել է գործոն: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ուշադրություն սևեռելու համար կարող է ոչ ստանդարտ գործողությունների դիմեն, օրինակ, տկլոր Երևանի փողոցներում քայլեն․ ՀՀ քաղաքացիները դա ավելի շատ ուշադրության կարժանացնեն, քան երբ քաղաքական տեսակետ են հայտնում»,- նշում է զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ին, Մկրտչյանի խոսքով՝ Կտրիճ Ներսիսյանը կարող է մասնակցել ընտրություններին, «ուրիշի վրա թե ուրիշի տակ», նրա գործն է. «Կտրիճ Ներսիսյանը ե՞րբ դարձավ կաթողիկոս, խաբար չեղանք, «Հոկտեմբերի 27»-ի՞ն»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ