Նախկինում ցմահ դատապարտվածը այլ անձանց հետ փորձել է ՀՀ թմրանյութ բերել. ով է նա, և ինչ էր արել. մանրամասներ

Ինչպես հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի, որոնցից մեկը՝ նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Վերջիններս ձերբակալվել և կալանավորվել են:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություներով՝ նախկինում ցմահ դատապարտվածը Աշոտ Մանուկյանն է, որը ազատ էր արձակվել շուրջ 3 տարի առաջ։

Մանուկյանը 1996 թվականին զինծառայող է եղել, փողի հետ կապված վեճ է բռնկվել զորամասում, և նա սպանել է երեք ծառայակիցներին, երկուսը՝ զույգ եղբայրներ։ Վերջինս մեղքն ընդունել է, զղջացել, ներում խնդրել, սպանված զինվորների ծնողները ևս ներել են նրան։

Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ