Մեկնարկել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նոյեմբեր ամսվա վճարման գործընթացը

Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի՝ մինչև 6 տարեկան նպաստի նոյեմբեր ամսվա վճարման գործընթացը։ Այս մասին հայտնել է Միասնական սոցիալական ծառայությունը։

Նշվում է, որ անկանխիկ գործարքների դեպքում քաղաքացիներին տրամադրվում է 20 տոկոս հետվճար՝ մինչև 10 հազար դրամի չափով։

Հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի և ծառայությունների մատուցման կետերում քարտով վճարումներ կատարելու դեպքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ