Ուկրաինան հարվածել է Աստրախանի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին

Նոյեմբերի 15-ին ուկրաինական բանակը հարձակվել է Ռուսաստանի Աստրախանի մարզում գտնվող ռազմական օդանավակայանի վրա։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի վայրում տեղի է ունեցել առնվազն 30 պայթյուն։ Օդանավակայանը գտնվում է Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքից մոտավորապես 650 կիլոմետր արևելք և Ռուսաստանի՝ Ղազախստանի հետ սահմանից մոտավորապես 30 կիլոմետր արևմուտք։

Աստրախանի մարզի նահանգապետ Իգոր Բաբուշկինը հայտնել է, որ գիշերը շրջանի հյուսիսային մասում ոչնչացվել է 31 անօդաչու թռչող սարք։

Ախտուբինսկի օդանավակայանն ավելի վաղ հարձակման է ենթարկվել Ուկրաինայի կողմից։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՀՎ) հաստատել է, որ հոկտեմբերի 29-ին Ախտուբինսկի օդանավակայանում խոցվել է ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչ։

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ օգոստոսի 20-ին Ախտուբինսկում տեղակայված ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը վնասվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ