![]()
Դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, Գևորգ Պողոսյանի նկատմամբ՝ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կասեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները՝ մինչև նրանց նկատմամբ քրեական վարույթների ավարտը։
Որոշումներն ընդունվել են նոյեմբերի 14-ին անցկացված դռնփակ նիստի արդյունքում։
ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի միջնորդությունները՝ երկու դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։
![]()