ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է կազմակերպության տեղեկատվական ռեսուրսներին անօրինական մուտքի փորձերի մասին

ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է կազմակերպության գործունեությանը միջամտելու փորձերի աճի մասին դրա տեղեկատվական ռեսուրսներին չարտոնված մուտք գործելու միջոցով։

«Ձեռնարկվում են տեղեկատվության պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ: Այս հանգամանքի կապակցությամբ մենք ուշադրություն ենք հրավիրում ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ ստուգված պաշտոնական տեղեկատվության օգտագործման անհրաժեշտության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կան նաև հաղորդագրություններ քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալները գողանալու փորձերի մասին՝ «սադրանքներ և խարդախ գործողություններ կատարելու նպատակով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ