![]()
Համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը սոցցանցերի իր էջերում կադրեր է հրապարակել երևանյան համերգից:
Նա կադրերին կից գրել է «շնորհակալություն» և նշել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը:
Հիշեցնենք՝ Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը: Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։
Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։
![]()