Ժամանակին հրապարակում Նունե Եսայանի համերգի համար 70 միլիոն դրամ է հատկացվել, առանց տուրիստների. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի Հայաստան այցին ու Երևանում ունեցած մեծ մենահարմերգին, որի շուրջ քննարկումն ու աղմուկը չի դադարում արդեն մի քանի օր:

«Ժամանակին Կառավարությունը / քաղաքապետարանը հրապարակում Նունե Եսայանի համերգի համար, օրինակ, 70 միլիոն դրամ էր հատկացրել։

Ու այսպես շատ աստղիկների վրա… Ոչ տուրիստ կար, ոչ բան։ Ընդամենը տեղական ռաբիս երգիչ-երգչուհիներ։ Հիմիկվա թվաբանություն անող մարդկանց մեծ մասը այն չամանակ էլ չափահաս մարդիկ էին։ Բայց չգիտես ինչու՝ այն ժամանակ տնտեսագիտական հաշվարկներ չէին անում, հավանաբար համերգը նայելով զբաղված էին…

Անկախության տոնի ժամանակ էլ բացի բեմական, տեխնիկական, երգիչների հոնորարային ծախսերը VIP զոնայում (ֆանտանների մոտ փակ զոնան) թանկարժեք կոնյակների տակառներ էին դնում, որ պաշտոնյաների ընտանիքները անսահմանափակ կոնյակ խմեին, ժողովուրդն էլ արգելափակոցներոց անդին ոտքի վրա հեռվից նայի աստղիկներին…

Հիմա ինչի՞ են նախկինները կատաղել: Որ փող է տրվել, համաշխարհային մեծության աստղ է եկել ու ժողովուրդը մոտիկից կարողանում է նայե՞լ:

Կատաղել եք, որ նախկինում միայն դուք կարող էիք օդանավի տոմս առնել ու գնալ եվրոպական ցանկացած մայրաքաղաք ցանկացած երգչի համերգը նայելու, իսկ հիմա միջին վճարունակ ու վիճակագրական քաղաքացին էլ կարող է մոտիկից նայել մեգաաստղերին: Ստատո՞ւս եք կորցրել: Շատ լավ է, որ կորցրել եք։ Կերաք էս ժողովրդին էլի»,- գրել է Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։

Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։

Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ