Ընդդիմությունը կռիվ է տալիս ցանկացած մարդկային դրական էմոցիայի դեմ. նրանց ողջ քարոզչամեքենան լծված է ընկճախտ քարոզելու գործին. Ղազարյան

Լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանը գրել է.

«Մեր ընդդիմությունը երկար ժամանակ կռիվ է անում Վարդավառի, ֆեստիվառի, գինու փառատոնի հիմա էլ համերգի դեմ։ Մեծ իմաստով նրանք կռիվ են տալիս ցանկացած մարդկային դրական էմոցիայի դեմ։

Պատճառն այն է ,որ նրանց ողջ քարոզչամեքենան լծված է ընկճախտ քարոզելու գործին ` առանց ոլորտի տարբերակման։ Իմաստն այն է ,որ քանի գործող իշխանություններին չեն հեռացրել և իրենք հետ չեն եկել, համատարած ընկճախտը միակ իրականությունն է լինելու։

Իսկ իրականությունն այն է ,որ դրական էմոցիաների պահանջը նույնքան բնական է մարդկանց մոտ, որքան մեր կորուստների ցավերի զգացումը։

Եվ մեկը մյուսին հակադրելը բացարձակ հիմարություն է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ