Լոպեսին իրենց հարսանիքներին տեսնելու համար կրեմլամերձ միլիարդատերերը աստղաբաշխական թվեր են ծախսել. Դալլաքյան

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստանում սպասվող համերգին, որի շուրջ աղմուկը չի դադարում արդեն մի քանի օր:

«Ուղղակի զավեշտալի է…

Որոշ ընդդիմադիր շրջանակներ հիմա էլ Ջենիֆեր Լոպեսին են դարձրել երկրի թիվ մեկ խնդիրը։ Իբրև թե արտաքինից տղամարդ են, քննարկում են մի գեղեցիկ կնոջ հետույքը, տարիքը…

Նրա արվեստի մասին կարծիքները կարող են տարբեր լինել։ Շատ իր կատարումներ հիթեր են, և տոմսերի այդպիսի վաճառքը վկայում է հայ լսարանի մոտ նրա հեղինակության մասին։ Բացի այդ, բազմաթիվ են արտերկրից ժամանողները։ Այդ նույն Լոպեսին իրենց մասնավոր հարսանիքներին տեսնելու համար Ռուսաստանի կրեմլամերձ միլիարդատերերը աստղաբաշխական գումարներ են ծախսել։ Հասկանում եմ, դուք սովոր եք ռուսական մարած, 90֊անց անտաղանդ աստղերին տեսնել Հայաստանում, բայց չարությունը պահեք ձեր մեջ։

Ասում են` երկրում այդքան խնդիր կա, էս չկա, էն չկա…

Բա 30 տարվա մեջ լուծեիք այդ խնդիրները, ոչ թե ձեր շրջապատի ձայնազուրկներին աստղ դարձնեիք և միլիարդներ գողանայիք։ Եթե պետական միջոցների վատնում է տեղի ունեցել` դա հեշտ է պարզելը։ Բայց տղամարդ մնալը պարտադիր է ցանկացած իրավիճակում։

Հ .Գ. Մի հավելում.

Ժամանակին որ ալիքը փոխում էինք`նույն անճաշակ, ձայազուրկ, երգերը և բեմական կերպարը պլագիատ անող աստղերն էին`բոլոր ալիքներով։ Իսկ հիմա, երբ չկա պետական հովանավորությունը` այլևս նրանք չեն փայլում։ Իրական աստղերը պահի իշխանություններով կամ «սերտ հարաբերություններով» չեն որոշվում, այլ տարիների քրտնաջան և իրական աշխատանքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ