![]()
Գիտնականները գրանցել են Կրաշենիննիկով հրաբխի առաջին ժայթքումը Կամչատկայում (Ռուսաստան):
Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի Վուլկանոլոգիայի և սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը:
Խմբի ղեկավար Օլգա Գիրինայի խոսքով՝ սա հրաբխի առաջին պատմական ժայթքումն է 600 տարվա ընթացքում:
«Ներկայումս լանջի վրա նկատվում է ճաք և լավային գմբեթի առաջացում, որը ուղեկցվում է գոլորշու և գազի հզոր ակտիվությամբ: Միևնույն ժամանակ, հրաբխի հյուսիսային խառնարանի վերևում կանգնած է հզոր մոխրի սյուն, մոխրի ամպը տարածվում է հրաբխից արևելք», — ասել է նա:
Գիտնականի կարծիքով, ժայթքումը կապված է եղել հուլիսի վերջին տեղի ունեցած 8.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի հետ:
![]()