Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ․ Մակրոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիային նախագահ Մակրոնը X սոցցանցի իր էջում գրել է․

Ես շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ես նրան փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի։

Ես նաեւ վերահաստատել եմ մեր աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ նրա խիզախ ջանքերին։

Խաղաղությունը եւ սահմանների բացումը ամբողջ տարածաշրջանի համար կդառնան կարևոր զարգացում եւ օրինակ՝ դրանից դուրս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ