![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի նոյեմբերի 18-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության հարցերի և ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ
խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։
2. Գևորգ Պապոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն
գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ
սահմանված կարգի»,- ասվում է որոշման մեջ:
![]()