Իրավիճակը լարված է. օլիգարխիկ խմբերը վտանգ են Հայաստանի համար, ՌԴ-ն փորձելու է փրկել նրանց. Գիորգի Թումասյան. տեսանյութ

Միջազգային հարաբերությունների և պետական կառավարման մասնագետ Գիորգի Թումասյանը կարծում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը այլընտրանք չունի:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն նախատեսված այցերին:

Թումասյանը այն համոզմանն է, որ օլիգարխները մեծ վնաս են հասցրել հայ-ռուսական հարաբերություններին։

«ՌԴ-ն փորձելու է փրկել օլիգարխիային, բայց Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը քաղաքական անցյալ են: Նրանց նպատակն է խափանել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը, նրանց գոյությունը վերջնական պետք է փակել»,- ընդգծում է նա:

Զրուցակցի նկատառմամբ՝ Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջ չունի, հետևաբար այս լարված ժամանակներում Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ թողնելը վտանգավոր է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ