![]()
«Մեր բոլոր պլանները բացահայտ են, և ես կարծում եմ, որ Կտրիճ Ներսիսյանն ամենամեծ թշնամին է կաթողիկոսության ինստիտուտի, որովհետև ինքն իր գործունեությամբ հասցրել է նրան, որ մի գահ, որը կոչվում է Ամենայն Հայոց գահ, ժողովրդի առնվազն կեսն այդ զբաղեցնողին համարում է այդ գահին չհամապատասխանող»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանի խոսքով՝ Կտրիճ Ներսիսյանն ամենայն հայոց չի. «Ինքն ամենայն Ուժեղ Հայաստանոց, Հայաստան խմբակցությունանոց, Քոչարյանոց, բայց ինքն ամենայն հայոց չի, սա ինքնին արդեն խնդիր է: Ինքը երբ ընտրեց կաշառակերների, կաշառատուների, ժողովրդավարության և ինքնիշխանության թշնամիների կողմը, այդ կետից սկսած դադարեց լինել ամենայն հայոց, ինքը պետք է ազատի այդ գահը: Մենք չենք ուզում, որ Կաթողիկոսի գահը զբաղեցնի ՔՊ-ին հարող Կաթողիկոս, մենք ուզում ենք այդ գահը զբաղեցնի մարդ, որի աշխատանքն է ծառայել Աստծուն և ժողովրդին, այլ ոչ բոլոր բարեկամներին նշանակի եպիսկոպոս, արքեպիսկոպոս և այսպես շարունակ, կամ ինչ-որ բիզնեսմենների նկարներ կախի Վեհարանում: Ինքը պետք է մտածի այս ժողովրդին իր պառակտիչ ներկայությունից ազատելու մասին»:
![]()