Հայտնաբերվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող անձը

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին, հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունը օպերատիվորեն իրացվել է Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ համատեղ։

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 25-ամյա բնակիչը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է մայրաքաղաքում, ձերբակալվել և տեղափոխվել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։

Խափանման միջոցը՝ կալանք»,- ասվում ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ