Մեր հոգևորականների պրոբլեմը Աստծո հետ է, ինձ հետ ո՞նց կարող են պրոբլեմ ունենալ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձեւ է» շարժման ժամանակ պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, որը գրանցվել է որպես քաղաքացի ու մասնակցել բանախոսությանը:

Լրագրողը հարց է ուղղել հոգևորականների անձնական կյանքի վերաբերյալ վարչապետի գրառումների մասին։

Անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետն ունի խնդիր հոգևորականների հետ կամ հոգևորականներն իր հետ ունեն խնդիր, Փաշինյանը նշել է.

«Իմ կարծիքով՝ մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ո՞նց կարող են պրոբլեմ ունենալ։ Կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով, հոգևորականների մասին իրեն զեկուցել են ԱԱԾ–ից:

«Եկեղեցականները իրենց գործողություններով հայտնվել են օպերատեիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է և ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ