«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը:

Այս մասին տարածած հայտարարության մեջ ասված է.

«Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»։

Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտարարությամբ տեղեկացրել էր, թե պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում:

Ի՞նչ կարծիք ունի Աջապահյանն այս հայտարարության մասին՝ հարցին, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանել էր. «Կալանքից դուրս կգանք, էդ մասին կմտածենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ