![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջման մասին, պետք է ստանան իրավական գնահատական:
Ըստ Մանավազյանի՝ գուցե մի փոքր ուշացած է, սակայն ռազմական հեղաշրջման ցանկացած փորձ, նույնիսկ հայտարարություն պետք է արագ կանխվեն:
Պատգամավորը նկատում է՝ Աջապահյանը ամենաքաղաքականացված բարձրաստիճան հոգևորականներից մեկն է:
Միաժամանակ իշխող ուժի անդամը վերհիշում է, որ Կտրիճ Ներսիսյանը կարգվել է կաթողիկոս, երբ ԱԺ-ում արյուն էր թափում, այսինքն՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին:
«Հոգևորականները մտածում են, թե անձեռնմխելի են և կարող են ամեն ինչ անել, այդ թվում՝ անձնական կյանքի առումով»,- ասում է նա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()