Ավտոբուս չունենք, որի վրա գրված է՝ Հանրապետության հրապարակ՝ փոքր փողոց․ վարչապետը՝ երթուղիների մասին

«Երբ ես խոսել եմ դատարկ ավտոբուսների մասին, խոսել եմ կիրակի առավոտվա մասին: Ես կիրակի առավոտներն էլ եմ շուտ արթնանում և երբ քաղաքում շրջում եմ, տեսնում եմ բազմաթիվ ավտոբուսներ և այո դատարկ, նույնիսկ կեսօրին մոտ էլ է դատարկ լինում կիրակի օրը, բայց ես կարող եմ ասել, որ երկուշաբթի ավտոբուսով գնացել եմ աշխատանքի և նաև ավտոբուսի ժողովրդի հետ կիսվեցի, որ այդ ժամին այդքան լիքն առաջին անգամ եմ տեսնում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատախանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշեց. «Այն տարածքներում, որ ես տեսնում եմ, պետք է արձանագրեմ, որ ավտոբուսների շատ մեծ հոսք կա, կանգառում կանգնում ես, անընդհատ ավտոբուս է գալիս: Ես իհարկե, չեմ ասի, որ ամեն օր եմ տրանսպորտով երթևեկում, բայց ինչքան երթևեկում եմ՝ այս տրանսպորտային ցանցը հարմար է: Այն պրոբլեմները, որ կան, իմ օրինակով եմ ասում, գիտելիքի խնդիր է ընդամենը, պետք է իմանալ՝ դա ոնց անել: Վերջին անգամ, որ ավտոբուսից օգտվում էի, կողիք մարդը խորհուրդ տվեց, ասաց՝ ձեր քարտը պետք է կպցնեք և դա աշխատեց: Նախկինում եթե ես էլ էի անընդհատ պրոբլեմ ունենում, հիմա չեմ ունենում»:

Անդրադառնալով նախկինում Երևանում ավտոբուսների հոսքին՝ վարչապետն ասաց. «Առաջ Երևանի փողոցներում կար իքս թվով ավտոմեքենա, հիմա Երևանի փողոցներում կա իքս անգամ առնվազն 4 ավտոմեքենա, միայն ավտոբուսի շարժից չի կախված, կախված է նաև խցանման և հազար ու մի գործոնից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ