Եթե «Հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի, կարող է կրկնվել․ Սասուն Միքայելյան

«Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է»:

Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա նաև անդրադարձավ «Հոկտեմբերի 27»-ին․ ««Հոկտեմբերի 27»-ը պետք է բացահայտվի, մենք պահանջատեր ենք, որ բացահայտվի։ Դա իրավապահ մարմինների գործն է, գործընթաց է գնում, ու մենք էլ կլինենք պահանջատեր, որ դա բացահայտվի։ Եթե չբացահայտվի, երևի ուրիշ ճակատագիր չունենա մեր պետությունը, որովհետև նման բաները կարող են կրկնվել, և բոլոր հետևանքները, որ այս օրին ենք, գալիս են «Հոկտեմբերի 27»-ից»։

Միքայելյանի խոսքով՝ երկրապահը տարբեր ուղղություններով պաշտպանում է ՀՀ սահմանները․ «Այսօր էլ պետք է խելոք լինենք գաղափարապես, որպեսզի հասնենք այն ամեն ինչին, բանակցություններ են գնում, դրա համար, որպես երկրապահ, մենք մեր գործն ենք անում, կանգնած ենք զինվորի կողքին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ