![]()
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հասանելի է լինելու 2025 թվականին Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։
Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Վերջինս կոնկրետ ամսաթիվ չնշեց «որպեսզի դա չշահարկվի»:
![]()