ԼՂ ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում օգտագործվելու էր ՀՀ-ի դեմ. Անդրանիկ Քոչարյան

«Հետևում ես Բաքվում դատավարությունը, և դա ինչ հետևանք կարող է ունենալ ՀՀ-ի համար: Վերջերս իմ խոսույթում օգտագործեցի, որ պետք է գերի չընկնեն, չէ, գերի պետք է չընկնել, այն էլ այդպիսի մակարդակի ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում դա օգտագործվելու էր ՀՀ-ի դեմ»,- այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Խոսելով գերեվարման հանգամանքներից՝ նշեց, որ գերեվարում պետք է թույլ չտային անվտանգության աշխատակիցները, նաև խաղաղապահները. «Տարել են առանձնատուն, այս բացահայտումները հերթականությամբ կլինեն, իմ ասածն ուրիշ բանի մասին է, ամեն ինչ պիտի արվեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ