Դու «վոին» չես. Քոչարյանը փորձեց Մեղրիի գաղտնազերծած գործընթացը հեռացնի իրենից, թող կլիզմայից խոսի. Քոչարյան

«Քամակ, կլիզմա, տրուսիկ, բոնբոներկա». շուրջ տասը տարի Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցրած «գերագույն գլխավոր» դիվանագետը, և, ինչպես ինքն է սիրում ասել, միակ տղամարդը՝ Ռոբերտ Քոչարյանը, այսօր այս բառերով համեմեց հրավիրած ասուլիսը, ավելին՝ Ռուսաստանի Դաշնությանը սիրաշահեց՝ որքան հնարավոր է, գործող իշխանությանն էլ մեղադրեց, թե վերջիններս մտել են ոչ թե ժողովրդի գրպանը, այլ անկողինը:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, ասում է՝ նա այս ասուլիսով փորձեց Մեղրիի մասին գաղտնազերծված փաստաթղթերն ու դրա շուրջ բարձրացած աղմուկը հերքել:

Խոսելով «Հոկտեմբերի 27»-ի և «Մեղրիի պլան»-ի միջև կապեր լինել-չլինելու մասին, պատգամավորը նշում է՝ չի ուզում խոսել այդ մասին, որովհետև քննություն է ընթանում, և այդ ճանապարհը տարեցտարի բարդանում է, որովհետև շատ վկաներ մահանում են՝ կա՛մ իրենց մահով, կա՛մ ոչ այնքան, և այժմ, ըստ Քոչարյանի, սահմանափակ հնարավորություններ կան «Հոկտեմբերի 27»-ի փազըլը ամբողջությամբ վերականգնելու համար:

Միաժամանակ նա ասում է՝ դրա վարկածներից մեկը Մեղրիի փոխանակման տարբերակն է:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հայաթափման մասին, ինչի համար Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ մեղադրեց օրվա իշխանություններին՝ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ ինչու պաշտոնաթողումից հետո Ռոբերտ Քոչարյանը իր ընտանիքի հետ միասին Ղարաբաղում չի ապրում:

Ըստ պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը սկսվել է վաղուց՝ դեռևս պատերազմի ժամանակվանից, սակայն դրա ամենամեծ փուլը սկսվել է, երբ որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է գալ Հայաստան:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները՝ Հայաստան գալու, Հայաստանի գլխին փորձանք դառնալու և փորձանք մնալու մասին են:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ