Մամիջանյանին ասեք՝ Հայաստանի մասին Մյունխենի կոնֆերանսում խոսվել է, ու ոչ մեկ նիստում․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մամիջանյանին ասեք՝ Հայաստանի մասին Մյունխենի կոնֆերանսում խոսվել է, ու ոչ մեկ նիստում։ Ուղղակի ինքը լավ չի նայել։ Այն նիստում, որտեղ ես կարճ դիտարկում արեցի ու հարց ուղղեցի, Նորվեգիայի վարչապետն անգամ գովաբանեց ու ողջունեց դահլիճում նստած Հայաստանի վարչապետին, համոզմունք հայտնելով, որ գործընկերությունը շարունակվելու է ու աջակցելու են Հայաստանին, նույնը՝ Հնդկաստանի արտգործանախարարը։

Ասեմ, որ ռուսերեն թարգմանության մեջ այս պահը բացակայում է։ Այնպես որ՝ պարոն Մամիջանյանին հորդորեք լսել անգլերենը․․․
Հայաստանի մասին խոսվել է նաև Անպատժելիության մասին քննարկմանը, որտեղ առանձնահատուկ շեշտվել է ու բարձր է գնահատվել Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը /այդ պահին դեռ չգիտեին էլ, որ դահլիճում հայ մասնակից կա/, ավելին՝ բանախոսների հետ հետաքրքիր քննարկում է եղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ու միջազգային դատարաններում Հայաստանի հայցերից հրաժարեցնելու Ադրբեջանի ապօրինի նախապայմանների մասին։ Քանի որ քննարկումը Չեթըմ Հաուս կամ առանց հղումների է, իրավունք չունեմ մեջբերելու հայտարարությունները։

Հայաստանի մասին խոսվել է նաև առաջին օրվա նախաճաշ քննարկման ժամանակ, որի բանախոսներից է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու քանի որ ես այդ նիստին չեմ եղել այլ պարտականությունների պատճառով, ուղղակի կասեմ բացարձակ երրրոդ կողմի կարծիք՝ չափազանց հստակ ու լավն է եղել ՀՀ վարչապետի խոսքը, որի մասին ինձ վերջին օրվա փարթիում մանրամասն պատմեց ամերիկյան Հերիթաջ հիմնադրամի ներկայացուցիչը, որոնք ներկա էին եղել, հանդիսացել էին այդ նիստի համակազամկերպիչ, ու նույնքան տպավորված են եղել Վաշինգթոնում այդ հիմնադրամում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթ-քննարկումից։
Սրանք ինչ-որ տեղ անսպասելի գնահատակններ են եղել գոնե ինձ համար։

Դեհ, չասեմ արդեն Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում մի քանի տասնյակ երկկողմ հանդիպումներում Հայաստանի մասին զրույցները։

Ու սա դեռ միայն աննշան մասն է․․․
Ուղղակի էդքան ոչ պրոֆեսիոնալ ու չարացած չի կարելի լինել․․․
Դրանով Մյունխենը չեք նսեմացնի․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ